«Հայկական ավիաուղիները» ընկերությունը սկսում է նոր կանոնավոր չվերթ դեպի Կազան քաղաք, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Չվերթերը կմեկնարկեն օգոստոսի 9-ից և կիրականացվեն շաբաթական մեկ անգամ (յուրաքանչյուր ուրբաթ) Airbus A321 ինքնաթիռով։
Թռիչքը կտևի 2 ժամ 55 րոպե։