Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացման ամփոփագիրը, որի համաձայն տնտեսական ակտիվության տեմպը մայիսին կիսով չափ կրճատվել է` հասնելով 5.2% ապրիլի 10 տոկոսի համեմատ:
Նշվում է, որ 2023-ի հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացել են` հունիսին կազմելով 0.8%:
Մայիսին շարունակվել է ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը:
Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվել են 44 տոկոսով (ՆՏՆԺՀ):
Չնայած մայիսին արձանագրված 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդին`հանրագումարային բյուջեն պահպանել է հավասարակշռությունը: Առևտրային բանկերի ավանդների ու վարկերի աճն աննշան ավելացել է։