17 հուլիսի 2024 - 11:55 AMT
Բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու համար Երևանում ստուգայցեր են իրականացվում

Բացօթյա ապօրինի առևտուրը քաղաքում վերացնելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է ամենօրյա ստուգայցերը։

Տնտեսվարողներն ապրանքը ցուցադրելու համար հաճախ այն դնում են խանութի դիմաց՝ անանցանելի դարձնելով մայթերը, հայտնում է քաղաքապետարանը։

Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում, բազմաթիվ զգուշացումներից հետո տնտեսվարողները տուգանվել են, ապրանքը՝ առգրավվել: