19 հուլիսի 2024 - 17:05 AMT
Երևանում ավտոբուսի վարորդը ջրի շիշը նետել է ուղևորների ուղղությամբ. Նա կազատվի աշխատանքից

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը, անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ավտոբուսի վարորդը ջրի շիշ է նետում ուղևորների ուղղությամբ, հայտնել է, որ նա կազատվի աշխատանքից։

«Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ։ Տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,–ասվում է գրառման մեջ։