14 մայիսի 2009 - 16:24 AMT
Հայաստանի կառավարությունը հաստատել է փոփոխությունները սոցիալական ոլորտի գծով բյուջեի վերաբաշխման նախագծում
Լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման շուրջ ՀԲ-ի հետ բանակցությունները մոտեցել են ավարտական փուլին, մասնավորապես, պետական համաֆինանսավորմանն առնչվող ծրագրերի գծով: Այդ առնչությամբ հարկավոր է վերաբաշխում իրականացնել բյուջեում, հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստի ընթացքում:

Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքերով, այդ փոփոխությունների նախագծի բովանդակային մասով ենթադրվում է գյուղատնտեսության ոլորտում երկու ծրագրերի վերականգնում` «Խորհրդատվական ծառայություններ» եւ «Անտառների մոնիտորինգ», որոնց իրականացման համար անհրաժեշտ է 11 մլն դրամ եւ 12 մլն դրամ համապատասխանաբար: Նախատեսվում է նաեւ վերականգնել ավագ դպրոցների լաբորատորիաները, ինչ համար անհրաժեշտ է 150 մլն դրամ:

Երկրորդ նախագիծը ենթադրում է, որ նախկինում արտահիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված 1,4 մլրդ դրամը հատկացնել ներհիվանդանոցային ծառայությունների համար` չնվազեցնելու համար այն ծառայությունների սոցիալական նշանակությունը, որոնք տրամդրվում են հիվանդանոցային համակարգում: