14 մայիսի 2009 - 18:42 AMT
Հայաստանի հարկատուները հարկային հաշվետվությունները ներկայացնելու են on-line ռեժիմով
Հինգշաբթի օրը կայացած միջկառավարական նիստին հավանություն տվեցին Պետեկամուտների կոմիտեում էլեկտրոնային համակարգ ներմուծելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթին:

Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի խոսքով, էլեկտրոնային համակարգը հարկային հաշվետվությունները ներկայացնել on-line ռեժիմով, ինչն իր հերթին կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ու հարկատուների ժամանակի խնայմանը:

Ինչպես հաղորդել է կոմիտեի նախագահը, ծրագիրը մշակելու եւ ներմուծելու համար կառավարությունը արտաբյուջետային միջոցներից ներդրել է 180 մլն դրամ, բաից դրանից ծրագրի ֆինանսավորման համար միջոցներ կտրամադրվեն Համաշխարհային Բանկի եւ Ասիական Բանկի կողմից հատկացված:

Գագիկ Խաչատրյանը նշել է, որ առաջին փուլում էլեկտրոնային համակարգից օգտվողներ կդառնան բանկերը, վարկային եւ հաշվարկա-վճարային կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, Հայաստանի Կենտրոնական ..., ապահովագրական ընկերությունները, երկրորդ փուլում` պետական վարչական հաստատությունները, պետական ոչ կոմերցիոն կազմակերպությունները, իսկ հարկատուների մնացած կարգերի համար ծրագրի ներմուծումը կսկսվի 2010թ. ամռանը: Այդ կապակցությամբ նա ավելացրել է, որ նման ծրագիրը կներմուծվի նաեւ մաքսային ոլորտում: