Միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը դարձել է 2024 թվականի շախմատի ԱՄՆ վետերանների չեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայ գրոսմայստերը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Շախմատիստը ներկայացնում է ԱՄՆ–ն 2021 թվականից։
Վլադիմիր Հակոբյանը Հայաստանի թիմի կազմում 2011 թվականի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող է և Համաշխարհային Շախմատային Օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008 և 2012 թթ.), ՖԻԴԵ–ի աշխարհի առաջնության ֆինալիստ նոկաուտ համակարգով (1999 թ.)։