5 օգոստոսի 2024 - 18:38 AMT
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ կլինի

Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ռուս-վրացական սահմանային անցակետի վրացական կողմում այս գիշեր նախատեսվում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում վրացական անցակետն օգոստոսի լույս 6–ի գիշերը 01:00-ից մինչ առավոտյան 10:00 չի գործի»,-նշել է կցորդը:

Վերազինման աշխատանքներն ավարտվելուն պես անցակետի աշխատանքը կվերականգնվի: