«Մայր Հայաստան» հուշարձանի գեղարվեստական լուսավորությունն արդիականացվում է: Նախկին մետաղահալոգեն լամպերը փոխարինվում են նոր էներգախնայող լեդ լուսարձակներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Տեղադրվում է 2400 վատտ հզորությամբ 4 լուսարձակ, որոնք կապահովեն հուշարձանի ամբողջական լուսավորումը:
«Մայր Հայաստան» հուշարձանը բացվել է 1967 թվականին։1961 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը։