15 մայիսի 2009 - 00:17 AMT
«Նաիրիտում» տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել
«Նաիրիտում» տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից գործղ փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: Նրա խոսքերով, գործարանում ստեղծվել է նաեւ պայթյունի հետազոտման աշխատանքային խումբ:

Այսօր, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ: Գործարանի մերձակա տարածքը շրջափակված է ոստիկաններով եւ փակ է տրասնպորտի համար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս «Նաիրիտին» մերձակա թաղամասերի բնակիչներին չբացել պատուհանները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել նախարարությունում, վարակի վտանգ չկա, սակայն պատուհանները խորհուրդ չի տրվում բացել ծխի պատճառով