Շաքարի սպառումը ՀՀ բնակչության շրջանում զգալի բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու. զգուշացնում է Առողջապահության նախարարությունը։
Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման:
Կան մթերքներ, որոնք, կարծես, «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն, օրինակ՝ մրգային յոգուրտները կամ մրգային հյութերը:
Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար`
. 1 բաժակ բնական հյութ (30 գ կամ 7.5 թեյի գդալ շաքար)
. 1 կտոր կաթնային շոլոկադի սալիկ (6 գ կամ 1.5 թեյի գդալ շաքար)
. 100 գր. պաղպաղակ (21 գ կամ 5 թեյի գդալ շաքար)
. 200 գրամ յոգուրտ (6 գ կամ 1.5 թեյի գդալ)
. 1 փոքր թխվածքաբլիթ (3 գ կամ 3/4 թեյի գդալ):
Մթերքների մեջ ավելացված շաքարի քանակությունը ստուգելու համար անհրաժեշտ է ընթերցել պիտակները և խուսափել ավելացված շաքար պարունակող սննդամթերքից: