16 օգոստոսի 2024 - 12:04 AMT
Evoca-ն՝ Էջմիածնի Մայր տաճարի մասին ժողովածուի հովանավոր

Evoca-ն «Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը ԺԷ-ԻԱ դարերում» վավերագրերի ժողովածուի հրատարակչության գլխավոր հովանավորն է։

Մայր տաճարի մասին վավերագրերի ժողովածուի հրատարակչությունը նվիրվելու է Տաճարի վերաօծմանը։

Վավերագրերի ժողովածուն իր մեջ պարունակելու է 17-19 դարերում Էջմիածնի Մայր տաճարի վերակառուցումների, վերանորոգումների մասին տեղեկություններ, այդ թվում՝ վավերագրություններ և արխիվային նյութեր, որոնք պահվում են Մայր աթոռի արխիվում, Մատենադարանում և Հայաստանի ազգային արխիվում։

Գրքում ընդգրկվելու են մոտ 500 փաստաթուղթ, ավելի քան 50 պատմական լուսանկար, ճարտարապետական գծագրեր և այլ նյութեր։

Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներին։