Հայաստանի ներկայացուցիչ Վաչագան Հովհաննիսյանը (70 կգ) բազկամարտի աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն: Առաջնությունն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։
Հայ բազկամարտիկը չեմպիոն է դարձել ձախ ձեռքով մրցումների ժամանակ՝ եզրափակչում հաղթելով ղազախ Նուրբոլաթ Բասիմբեկին, հայտնում է Sputnik Արմենիան։
Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրը ևս մեր հավաքականից է` Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանը:
Վաչագան Հովհաննիսյանը մայիսին դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն: