27 օգոստոսի 2024 - 13:59 AMT
ԵԱՏՄ-ն փակել է Ադրբեջանից ալյումինե շերտերի ներկրման շրջանցիկ երթուղիները

ԵԱՏՄ-ն փակել է Ադրբեջանից ալյումինե շերտերի ներկրման շրջանցիկ երթուղիները: ԵՏՀ Կոլեգիան փոփոխություններ է կատարել Ադրբեջանից և Չինաստանից ԵԱՏՄ ներկրվող ալյումինե շերտերի համար հակադեմպինգային մաքսատուրք սահմանելու 2020 թվականի որոշման մեջ, հայտնում է Sputnik Արմենիան։

Այս որոշումն ընդունվել է հակադեմպինգային հետաքննության արդյունքներով (այսինքն՝ գների չհիմնավորված նվազեցման համար)՝ Ռուսաստանի Դաշնության ալյումին արտադրողների, մատակարարողների և սպառողների ասոցիացիայի հայտարարության հիման վրա։