2 սեպտեմբերի 2024 - 16:11 AMT
Փաշինյանը տիկնոջ հետ ուղղաթիռով Սյունիք է մեկնել․ Վայրէջք են կատարել Սիսիանի օդանավակայանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղղաթիռով մեկնել է Սյունիքի մարզ։ Նա այդ մասին գրառում է կատարել Տելեգրամի իր էջում։

«Վայրէջք կատարեցինք Սիսիանի օդանավակայանում, որի լիարժեք վերականգնումը և կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու ծրագիրը քննարկման փուլում է»,–ասվում է գրառման մեջ։

Նա նաև տեսանյութ է հրապարկել։

Սյունիքում գործում է Կապանի օդանավակայանը, որտեղից Երևան-Կապան-Երևան երթուղով կանոնավոր թռիչքներ են մեկնարկել 2023–ի օգոստոսի 21-ից։ Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։ Թռիչքներն իրականացնում է «NovAir» ավիաընկերությունը, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է 20,000 դրամից։