15 մայիսի 2009 - 13:47 AMT
ՀՀ նախագահն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, հաղորդում է նախագահի մամլո ծառայութունը: Հանդիպմանը քննարկվել է տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` անդրադարձ է եղել Սերժ Սարգսյանի ապրիլ ամսին Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Նախօրեին Իրանը սկսել է գազ առաքել Հայաստան էլեկտրաէներգիայի դիմաց: Մայիսի 11-13-ը Հայաստանում էր գտնվում Իրանի պատվիրակությունը, որը գլխավորում էր Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Սեյեդ Ռեզա Քյասաի Զադեն, որի նպատակը ,Գազ էլեկտրաէներգիայի դիմացե ծրագրի իրագործումն էր: Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբերը ներկայացրեցին քննարկումների արդյունքները: Ստորագրվեց «Էլեկտրաէներգիա գազի դիմաց գործընթացի համակարգման մասին» քառակողմ համաձաձայնագիր:

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել են «Երեւան-ՋԷԿ» ՓԲԸ-ի եւ «Որոտանի Կասկադի ՀԷԿ-ի» ղեկավարները, իսկ իրանական կողմից` Գազի արտահանման ազգային ընկերության եւ «Թավանիր» ընկերության ղեկավարները: