1 հուլիսի 2003 - 20:11 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ՑԱՎՈՏ ՏԵՂԸ», ՊՆԴՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ
Հայաստանը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության «ցավոտ տեղը»: Այդ մասին հայտարարել է ամերիկացի վերլուծաբան, «Heritage Foundation» հիմնադրամի առաջատար փորձագետ Արիել Քոհենը: Ընդ որում, ինչպես հաղորդում «Մեդիամաքս» գործակալությունը, Քոհենը չի բացառել, որ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ իր սահմանը: Վերլուծաբանի խոսքերով, մինչեւ վերջերս թուրք զինվորականները դեմ էին նման նախաձեռնությանը, «սակայն իրադրությունը կարող է փոխվել, քանի որ այսօր Թուրքիան համարում է, որ բացելով Հայաստանի հետ սահմանը, նա «լրացուցիչ լծակներ» ձեռք կբերի»: