Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը Բաթումում երեք երկրների պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպման ժամանակ եռակողմ հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին, հայտնում է Haqqin.az-ը։
Եռակողմ հանդիպմանը նախորդել է Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Նրանք կարծիքներ են փոխանակել համատեղ զորավարժություններն առավել ինտենսիվ դարձնելու, փորձի փոխանակման, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում ընթացիկ ռազմաքաղաքական գործընթացների շուրջ։