Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձ, դպրոցներից մեկի տնօրենը և տնօրենի տեղակալը։ Այդ մասին տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Factor.am-ը։
Մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մանրամասնել է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում:
ԶԼՄ-ի տեղեկություններով, մարզպետարանի ձերբակալված պաշտոնյան Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է։