15 մայիսի 2009 - 19:22 AMT
Վալդիմիր Կազիմիրովը միամիտ է համարում նրանց, ովքեր նախատեսում են ԼՂ հարցը լուծել առանց Մոսկվայի
Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Անցյալ տարի Մայնդորֆի հռչակագրի ստորագրման փաստը վկայում է այս հարցում Ռուսաստանի դերի մասին: Միամտություն կլիներ ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնել առանց Ռուսաստանի»,- նշել է ռուս դիվանագետը: Վլադիմիր Կազիմիրովի խոսքերով, վերջին տարիների ընթացքում ԼՂ հակամարտության լուծման գործում նախապատվությունը տրվում է համաձայնեցված գործողություններին: