15 մայիսի 2009 - 20:31 AMT
ՆԱՏՕ-ն ուսումնական պլաններ է մշակել Հարավային Կովկասի զինծառայողների համար
Ցանկացած ոլորտում, այդ թվում ռազմական, առաջին հերթին պետք է օգտագործել մտքի ուժը, ոչ թե մկանների, «Անվտանգության վերանայումը Հարավային Կովկասում` տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ փոխակերպում» միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության համալսարանի ներկայացուցիչ Ջեյմս Քիգլը:

«Հարավային Կովկասի ժողովրդներից յուրաքանչյուրը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, դա վերաբերում է նաեւ այլ պետությունների, այդ թվում Ուկրաինային ու Մոլդովային»,-ասել է Քիգլը:-Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանն ու Մոլդովան դիմել են ՆԱՏՕ-ին այդ երկրներում կրթական համակարգերի բարեփոխմանն աջակցելու խնդրանքով»,-հայտարարել է նա:

«Հարավային Կովկասում չկա ազգային անվտանգության հստակ համակարգ»,-հայտարարել է Քիգլը` հավելելով, որ պետք է փոխել երկրների մշակույթը, բյուրոկրատական համակարգն ազգային անվտանգության վերանայման շրջանակներում:

«Պետք չէ վախենալ ռիսկից, փոխել մտածելակերպը, հաղթահարելու համար այն խոչընդոտները, որոնք կաթվածահար են արել հարաբերությունները մարդկանց եւ ժողովրդների միջեւ: ՆԱՏՕ-ն համաձայնության է հասել այս չորս պետությունների հետ եւ կներկայացնի կրթության համակարգի կատարելագործման ծրագիր յուրաքանչյուր երկրի համար առանձին»,-հայտարարել է Քիգլը: Նա մանրամասն ներկայացրել է այդ ծրագրերը: Ընդ որում, ամենամեծ ծրագիրը մշակված է Վրաստանի համար: