15 մայիսի 2009 - 20:57 AMT
Երեւանի քաղաքապետ. Նաիրիտին հարող շրջանների բնակիչներին ոչինչ չի սպառնում
Այսօր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը այցելել է Նաիրիտ քիմիական գործարան, որտեղ նածօրեին պայթյուններ էին տեղի ունեցել: Իր ցավակցությունը հայտնելով «Նաիրիտ գործարանում» տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվածների ընտանիքներին` նա ասել է, որ երեկ բոլոր համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ հարող շրջանների բնակիչներին վտանգ չի սպառնում, շրջակա միջավայրին նույնպես ոչ մի վնաս չի հասցվել: Քաղաքապետի խոսքով, այսօր հետաձգվել են նախընտրական քարոզարշավի շրջանակներում ծրագրված բոլոր հանդիպումները: «Մենք ամեն ինչ կանենք իրենց հարազատներին կորցրած ընտանիքների համար, մենք նրանց կողքին ենք»,- ասել է նա: