20 սեպտեմբերի 2024 - 18:40 AMT
ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ

ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։ Այդ մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանի հավաքականները մասնակցում են առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային: 8–րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջել է Հունգարիայի թիմին:

Կանանց հավաքականը 8–րդ խաղափուլում 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ: