Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրայր Գեղամյանին նշանակել է ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ։
Կցորդը նշանակվել է 3 տարի ժամկետով, նստավայրը Վաշինգտոնն է։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հրայր Գեղամյանին 2024 թվականի սեպտեմբերի 23-ից նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ»,- ասվում է որոշման մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան հաստատել էր, որ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի: