Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիiն և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված հեռագրում ասված է.
«Ձերդ Վսեմություն, ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ:
ՀՀ կառավարության և ժողովրդի անունից ցավակցում եմ Ձեզ ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն: Շուտափույթ կազդուրում եմ ցանկանում բոլոր վիրավորներին»:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, նեծ ցավով տեղեկացա ԻԻՀ Խորասան նահանգում տեղի ունեցած ողբերգական պայթյունի և բազմաթիվ անձանց զոհվելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում է այս ցավը բարեկամ Իրանի հետ»:
Սեպտեմբերի 21–ին Իրանի Թեբես քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 20 մարդ։ Պայթյունի պատճառը պարզելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։