16 մայիսի 2009 - 00:20 AMT
«Արեւելյան գործընկերությունը» նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար
Մայիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովին «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ Պիտեր Սեմնեբին մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եւ անդրադարձան արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: