16 մայիսի 2009 - 16:45 AMT
2009թ. Հայաստանի երկաթուղային համակարգի համար ներդրումները կկազմեն 2.7 մլրդ ռուբլի
«Ժամանակն է կարգի բերելու հայկական երկաթուղին»,- մամլո ասուլիսին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովն այն բանից հետո, երբ ՀԿԵ տնօրեն Շեւքեթ Շայդուլինը նրան ներկայացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բիզնես-ծրագիրը: Բիզնես-ծրագրի մեջ ներառված են առաջնային խնդիրներ` տրանսպորտային արտադրության զարգացում, սպասարկման որակի բարձրացում, կուպեների նորացում, հակաճգնաժամային ծրագիր եւ ներդրումների ծրագիր: Բիզնես-ծրագրի համաձայն, ՌԵ ղեկավարությունը հայտարարել է ՀԿԵ մեջ 2.7 մլրդ ռուբլի ներդնելու պատրաստակամության մասին:

,Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ն ,Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: ,Հայկական երկաթուղիե ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման է հանձնվել ,ՀԿԵե ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի երկարացման իրավունքով:

Կոնցեսիոների հիմնական պարտականություններն են` ներդրումային ավանդների ապահովումը Հայաստանի երկաթուղային ինֆրակառույցի զարգացման համար, «ՀԵ» ՓԲԸ-ից շարժական կազմի գնումը մնացյալ արժեքով, նախնական ներդրում 5 մլն դոլարի չափով: