16 մայիսի 2009 - 19:53 AMT
2009-ի առաջին եռամսյակում Բիբլոս բանկ Հայաստանի վարկային պորտֆելն ավելացել է 50 տոկոսով
Ֆինանսատնտեսկան ճգնաժամը մեծ ազդեցություն չի ունեցել բանկի գործունեության վրա, հաղորդել է Բիբլոս բանկ Հայաստանի ֆինանսների եւ վարչության բաժնի ղեկավար Հայկ Ստեփանյանը: «2009-ի առաջին եռամսյակում Բիբլոս բանկ Հայաստանի վարկային պորտֆելն ավելացել է 50 տոկոսով, եւ քանի որ բանկը գործում է միայն մեկ տարի, այն կազմել է 8 մլն դրամ»,- ասել է նա: Ստեփանյանն ավելացրել է, որ վարկավորման գործընթացը բանկը սկսել է 2008-ի երրորդ եռամսյակից, եւ չնայած նրան, որ վարկային պորտֆելի քավալը մեծ չէ, այնուամենայնիվ նկատվում են աճի որոշակի տեմպեր:
Ինչ վերաբերում է շահույթին, ապա առաջին եռամսյակում այն կազմել է 50 մլն դրամ: Նրա խոսքերով անցյալ տարին բանկը վնասով է փակել, քանի որ կային նոր ներդրողներ, փոփոխություններ, ծրագրվել են ծախսեր` կապված նրա վերակառուցման հետ: «Այս տարին մենք նախատեսում ենք փակել շահույթով, չնայած նրա, որ հնարավոր են որոշ կորուստներ` կապված ֆինանսական ճգնաժամի հետ»,- հայտարարել է նա:
Բանկն անդարձելիության խնդիր չունի, քանի որ ռիսկերի գնահատմանը բանկը հատուկ զգուշությամբ է վերաբերվում, նշել է ֆինանսների բաժնի ղեկավարը: «Ռիսկերի գնահատման նկատմամբ, որոնք կապված են վարկեր տրամադրելու հետ, բանկը կիրառում է զուսպ քաղաքականություն, եւ այսօր դեռեւս վարկերը չվերադարձնելու խնդիրներ չկան»,- ասել է Ստեփանյանը:
Ինչպես հայտնել է Բիբլոս բանկ Հայաստանի ֆինանսների եւ վարչության բաժնի ղեկավարը, այս տարի բանկը մասնագիտանալու է տարբեր վարկերի ոլորտում: «Այս շրջանում բանկը տրամադրում է վարկեր դրամով եւ ԱՄՆ դոլարով` կախված հաճախորդների ցանկությունից եւ նաեւ նրանց եկամուտների կառուցվածքից»,- ասել է նա: Ստեփանյանը պարզաբանեց, որ եթե հաճախորդն իր եկամուտը ստանում է դրամներով, ապա վարկը համապատասխանաբար տրամադրվում է դրամով, նույնը վերաբերում է դոլարով վարկերին: Դրա հետ կապված Ստեփանյանը նշեց, որ համաձայն օրենսդրության սահմանափակումներ կան կան միայն հիփոթեկային վարկերի տրամադրման ուղղությամբ, որոնք տրամադրվում են դոլարով, իսկ սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես դրամով:
Ամբողջովին վերցրած, Ստեփանյանի կարծիքով, բանկը տրամադրում է հիփոթեկային վարկեր (15 տարի ժամկետով), ավտովարկեր (6 տարի ժամկետով), սպառողական եւ անհատական վարկեր (կա նաեւ 6-ամյա ժամկետ) այլ պահանջմունքների բավարարման համար:
Բանկը ստեղծվել է «Բանկ Մենապետ-Երեւան» ՓԲԸ-ի հիմքի վրա, որն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1992-ին որպես ռուսական «Մենապետ» բանկի երեւանյան մասնաճյուղ: 1994-ի սեպտեմբերին գործել է որպես «Մենապետ-Երեւանի» դուստր բանկ: 1996-ի հոկտեմբերին վերակազմավորվել է ՓԲԸ-ի` պահպանելով դուստր բանկի կարգավիճակը: Կենտրոնական բանկի N 72 հավատարմագիր 26.04.96թ.:
2000-ին տեղի է ունեցել բանկի բաժնետերերի փոփոխություն, որի արդյունքում բանկի բաժնետոմսերը ձեռք են բերել արտասահմանյան ընկերություններ, որոնք մտնում են Մակարիոս խմբի / Makrios Group Holding/ կազմի մեջ: Բաժնետերերը որոշում են ընդունել բանկը վերանվանել «ԻՏԲ» Միջազգային առեւտրային բանկ»:
2007-ի օգոստոսից բանկի միակ բաժնետերն է «Բիբլոս բանկը», որը ձեռք է բերել «ԻՏԲ» Միջազգային առեւտրային բանկի» 100 տոկոս բաժնետոմսերը: 2007-ի դեկտեմբերի 5-ին «ԻՏԲ» Միջազգային առեւտրային բանկը» վերագրանցվել է եւ վերանվանվել «Բիբլոս բանկ Հայաստանի»: 2008-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ ՕՊԵԿ Զարգացման միջազգային հիմնադրամը (ՕԶՄՀ) «Բիբլոս բանկ Հայաստան» ՓԲԸ-ի սահմանադիր հիմնադրամում ձեռք են բերել հետեւյալ բաժնետիրական մասնակցությունը. ՎԶԵԲ` 25 տոկոս+1 բաժնետոմս, ՕԶՄՀ` 10 տոկոս:
2006-ի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի «Հիփոթեկային շուկայի կայուն զարգացում» ծրագրին: Բանկը SWIFT համակարգի, «ArCa» վճարային համակարգի անդամ է: