17 մայիսի 2009 - 04:00 AMT
Եվրատեսիլ 2009. Ինգա եւ Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ տեղը
Մոսկվայում ավարտվել է Եվրատեսիլ 2009 միջազգային մրցույթը: Քվեարկության արդյունքներով, Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ տեղը:

«Նոր Պար» (Ջան-ջան) երգը, որով Արշակյան քույրերը ելույթ ունեցան Եվրատեսիլ 2009-ին, գրել է Մանո Հակոբյանը Վարդան Զադոյանի եւ Ավետ Բարսեղյանի խոսքերի հիման վրա: Աղջիկների կերպարի համար աշխատել է «Fresh Art» դիզայներական եռյակը: