18 մայիսի 2009 - 12:52 AMT
Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են զարգացնել երկկողմ համագործակցությունը
Մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի համակարգող քարտուղար Դիվյաբ Մանչանդաին: Ողջունելով հյուրին Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-հնդկական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունները եւ շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ եւ խորացմամբ:
Դիվյաբ Մանչանդան ընդգծեց, որ Հնդկաստանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին ու հայ ժողովրդին եւ երկրի իշխանությունները նպատակադրված են ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական գործընեկերությունն ու համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղիների շուրջ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման վերաբերյալ: Նախարար Նալբանդյանը կարեւորեց քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ տնտեսական ու մշակությաին համագործակցության խորացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: