18 մայիսի 2009 - 15:16 AMT
iCON-ը հայտարարել է iCON Entry նոր սակագնային պլանի մեկնարկի մասին
iCON Communications ընկերությունն այսօր հայտարարեց iCON Entry նոր
սակագնային պլանի շուկա ներմուծման մասին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանի, փաթեթը ապահովում է մինչեւ 128 կբ/վ download արագություն եւ 64 կբ/վ upload արագություն ընկերության WiMAX ցանցում: Ինչպես եւ բոլոր այլ
փաթեթները, այս սակագնային պլանը չի ենթադրում տրաֆիկի սահմանափակումներ կամ շահագործման
վճարներ: Նոր փաթեթը` 8000 դրամ արժողությամբ /ներառյալ ԱԱՀ/ նպատակ է հետապնդում մատուցել
արագ, հուսալի եւ շատ ավելի մատչելի Ինտերնետ ծառայություն Ինտերնետ օգտագործողների ստվար
զանգվածին, քանի որ Ինտերնետ օգտագործողներից շատերը մեր օրերում միանում են Ինտերնետին
ավելի դանդաղ dial-up կապի միջոցով:
iCON Communications ընկերությունը ներկայացնում է նաեւ մի քանի` ավելի բարձր արագությամբ
ծառայությունների առաջարկներ կորպորատիվ սեկտորի համար: Այդ փաթեթները կներառեն 2, 3 եւ 4 Mb/s
չերաշխավորված արագությամբ սակագնային պլաններ, ինչպես նաեւ ծառայություններ 512 kbps-ից մինչ-
4 Mbps երաշխավորված արագություններով:
iCON Communications ընկերությունն այսօր նաեւ հայտարարել է, որ ընկերության նոր հաճախորդները
այսուհետ կարող են օգտագործել USB Stick մոդեմները, որոնք նախկինում միայն վաճառքի համար էին`
պարզապես վճարելով 15000 դրամ երաշխիքային գումար, որը ենթակա է վերադարձման պայմանագրի
խզման պահին: Արդյունքում` հաճախորդները հնարավորություն են ստանում վայելել արագ, հուսալի եւ
մատչելի Ինտերնետ ծառայություն իրենց շարժական եւ ստացիոնար համակարգիչներով iCON-ի ցանցի
ծածկույթի ցանկացած կետում առանց մեծ կանխավճարների:

«Մենք շատ ուրախ ենք, որ ընկերության արդեն գործող առաջարկությունների փաթեթների խումբը
լրացվեց եւս մեկով: iCON ընկերության առաքելությունն է հնարավորինս մեծ թվով հայերին ապահովել
արագ, հուսալի եւ մատչելի Ինտերնետ ծառայությամբ, եւ սա մեր առաքելության իրագործման
ճանապարհին եւս մեկ կարեւոր քայլ է»,- նշեց iCON Communications ընկերության Գործադիր տնօրեն Ադամ
Կաբլանյանը: