24 հոկտեմբերի 2024 - 13:05 AMT
Ոստիկանության գվարդիան կստեղծվի և կգործի 2025–ից

ԱԺ-ն ընդունել է ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 65 պատգամավոր։

Նախատեսվում է, որ գվարդիան կձևավորվի 2025 թվականի նոյեմբերի 1-ին։

Նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանմանը կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթնե, Factor.am-ը։

Օրինագծի քննարկման ժամանակ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում հատուկ առաջադրանքներ կարող է ստանալ ու կատարել:

Բարեփոխումների համաձայն պարեկապահակային և ճանապարհային ոստիկանությունը միավորվել են, իսկ ոստիկանությունը բաժանվել է պարեկային (ընդհանուր օրենքի և կարգի պաշտպանության համար), քրեական (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար), ինչպես նաև ոստիկանության գվարդիայի: Այնուհետև նախատեսվում է ստեղծել նաև համայնքային ոստիկանության բաժին (տեղամասային ոստիկանության փոխարեն)։