18 մայիսի 2009 - 18:19 AMT
Բրայզայի կարծիքով, Էրդողանի հայտարարությունը Հայաստանի մասին հայ-թուրքական հարաբերությունների վերջը չի դառնա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատական արտահայտությունները Լեհաստանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայ-թուրքական երկխոսության վերջը չի դառնա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան:

«Էրդողանի նման հայտարարությունը հայ-թուրքական բանակցությունների վերջը չի դառնա»,- ասել է ամերիկյան համանախագահը, հաղորդում է Trend.az-ը:

Թուրքիայի վարչապետը Վարշավա կատարած այցի շրջանակներում հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները երկրից կվտարեն 40 000 անօրինական բնակություն ունեցող հայերին: «Այսօր Թուրքիայում անօրինական կերպով բնակվում է 40 000 հայ: Նրանք եկել են մեր երկիր, որովհետեւ Հայաստանում տարբեր դժվարություններ են ունեցել: Եթե պահանջվի, մենք նրանց կվտարենք Թուրքիայից, բայց ինձ թվում է` դա անմարդկային կլինի»,- հայտարարել է Էրդողանը: