18 մայիսի 2009 - 18:46 AMT
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում
Մայիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Երեւան: Այցի շրջանակներում երկրի ղեկավարը մասնակցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: