25 հոկտեմբերի 2024 - 16:28 AMT
Հայ և թուրք ըմբիշները ծեծել են իրար և որակազրկվել

Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկան ազատ ոճային ըմբիշների աշխարհի առաջնությունում տհաճ միջադեպ է գրանցվել հայ ու թուրք ըմբիշների գոտեմարտում։ Գերծանր քաշային Լյովա Գևորգյանը գոտեմարտում էր թուրք Հական Բույուկչինգիլի հետ։

Առաջին մրցափուլի վերջում, երբ 1։0 հաշվով հաղթում էր հայ ըմբիշը, թուրքը հրել է Գևորգյանին ու սադրել հայ ըմբիշին, որն էլ պատասխան է տվել, հայտնում է Sputnik Արմենիան։

Մրցավարության կողմից երկու ըմբիշներն էլ որակազրկվել են։

Աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում էլ Հայաստանը ներկայացնող Լևիկ Միքայելյանը մրցելու է թուրք Էմրե Կուրալի հետ։