30 հոկտեմբերի 2024 - 15:33 AMT
ԱՊՀ երկրների ղեկավարների տարեվերջի ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում

Դեկտեմբերի վերջում Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Նոյեմբերի 28–ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջում կանցկացվի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը»,–ասել է նա, հայտնում է Belta-ն։