18 մայիսի 2009 - 22:16 AMT
Հունիսի կեսերին ԵԱՀԿ նախագահությունն անցնում է Բելոռուսին
Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՀԿ գործունեության ակտիվացման հույս ունի Բելոռուսի նախագահության շրջանում: «Բելոռուսի ԵԱՀԿ նախագահության շրջանում միշտ տեղի է ունեցել կազմակերպության գործունեության ակտիվացում: Մենք կուզեինք, որ դա տեղի ունենար նաեւ Բելոռուսի հերթական նախագահության ժամանակ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նշել է, որ ԵԱՀԿ Համատեղ անվտանգության խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա Մոսկվայում հունիսի կեսերին, եւ այդ կազմակերպության նախագահությունը կանցնի Բելոռուսին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: