ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 5–ին հավատարմագրերը կհանձնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա կլինի այն 28 նոր դեսպանների թվում, որոնց կընդունի ՌԴ նախագահը։
Արարողությունը, ըստ ավանդույթի, տեղի կունենա Կրեմլի պալատի Ալեքսանդրյան սրահում, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինին իրենց հավատարմագրերը կհանձնեն նաև Ադրբեջանի, Արգենտինայի, Իտալիայի, Իսպանիայի, Նոր Զելանդիայի և այլ երկրների դեսպանները:
Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանին, որը հետ էր կանչվել օգոստոսին ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանի հրամանագրով։