52 երկիր և 2 միջազգային կազմակերպություն ՄԱԿ-ից պահանջել է զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ՄԱԿ-ին է փոխանցել հավաքական նամակը։
«Մենք համատեղ նամակ ենք գրել՝ կոչ անելով բոլոր երկրներին դադարեցնել զենքի և զինամթերքի վաճառքն Իսրայելին։ Այդ նամակը, որը 54 կողմ է ստորագրել, նոյեմբերի 1–ին փոխանցել ենք ՄԱԿ»,–ասել է նա, գրում է Topwar.ru–ն։
Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ «զենք վաճառել Իսրայելին, նշանակում է մասնակցել Գազայի հատվածի բնակչության ցեղասպանությանը»։
Փաստաթուղթը ստորագրողների թվում են նաև ՌԴ–ն ու Չինաստանը։
Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Իսրայելի կողմից Գազայում մարտական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայում ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել։