Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում «կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում։
«Հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ՝ առաջարկվել է օգտագործել «Armenian brandy» անվանումը»,- ասել է նա, գրում է Factor.am-ը։
Կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր այդ մասին՝ նշելով, որ «կոնյակ» անվանումը տեղանուն է, և որպես խմիչք՝ այն համարվում է Ֆրանսիայի ոչ նյութական արժեքը, իսկ Հայաստանում արտադրվողը ոչ թե կոնյակ է, այլ բրենդի։