Աշխարհի առաջատար տնտեսություններ ունեցող երկրների, այդ թվում ԱՄՆ–ի, Եվրամիության և Բրազիլիայի ղեկավարները չեն մասնակցի կլիմայական փոփոխություններին նվիրված ՄԱԿ–ի COP29 համաժողովոին, որն անցկացվելու է Բաքվում։ Այդ մասին ասվում է Reuters-ի հրապարակման մեջ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս ներկա չի գտնվի COP29–ին՝ Բրյուսելում քաղաքական իրադարձությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
ԵՄ օրենսդիրները ստուգում են Եվրահանձնաժողովի նորընտիր կազմի անդամներին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս չի մասնակցի միջոցառմանը, որը մեկնարկում է նոյեմբերի 11–ին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս չի մասնակցի Բաքվի COP29–ին։ Բրազիլիայի նախագահը չի մասնակցի վնասվածքի պատճառով։