19 մայիսի 2009 - 14:06 AMT
Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է 2011 թ. Աշխարհի առաջնությանը:
ՖուտբոլիՀայաստանի երիտասարդական հավաքականը (մինչեւ 21 տարեկան) ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում, որը կտեւի մինչեւ մայիսի 20-ը: Թիմը կանգ է առել «Ռեջինէ» հյուրանոցում, իսկ մարզումներն անցկացնում է «Փյունիկ» ՖԱ-ի եւ «Հանրապետական» մարզադաշտերում: Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ի մամլո ծառայությունը, մարզիչների շտաբը` հավաքականի գլխավոր մարզիչ դանիացի Ֆլեմին Ստերլիցեւի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքին մասնակցելու հրավիրել է 21 ֆուտբոլիստի:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է 2011 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում առաջին երկու խաղին Շվեյցարի հավաքականի հետ` մրցակցի դաշտում եւ Թուրքիայի հավաքականի հետ` սեփական դաշտում, որոնք տեղի կունենան համապատասխանաբար հունիսի 5-ին Վիլ քաղաքի «Բերգոլց» մարզադաշտում եւ հունիսի 9-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում:

Ուսումնամարզական հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը.


Դարպասապահներ`

Գ-որգ Պրազյան («Արարատ»)
Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)

Պաշտպաններ`

Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)
Արտակ Անդրիկյան («Փյունիկ»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)

Կիսապաշտպաններ`

Կամո Հովհաննիսյան («Փյունիկ-2»)
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Սարգիս Կարապետյան («Բանանց»)
Արտակ Դաշյան («Բանանց»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»)
Արթուր Յուսպաշյան (,Փյունիկե)
Արտակ Եդիգարյան (,Փյունիկե)

Հարձակվողներ`

Գ-որգ Ղազարյան («Փյունիկ»)
Նորայր Գյոզալյան («Բանանց»)
Միհրան Մանասյան («Փյունիկ»)
Վարդան Պետրոսյան («Իմպուլս»)
Հրանտ Գ-որգյան («Բանանց»)