Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հեռացել է Սուխումից, սակայն հրաժարական չի տվել, ինչպես պահանջում էր ընդդիմությունը։ Նա այժմ գտնվում է հայրենի Տամիշ գյուղում։
Ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում և մտադիր է ավելացնել ուժեը գրավված կառավարական շենքերի համալիրում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նոյեմբերի 15-ին ընդդիմությունը հայտարարել էր, որ Բժանիային մեկ ժամ ժամանակ է տալիս հրաժարական տալու համար, Բժանիան կոչ է արել ժողովրդին չտրվել սադրանքների։ Նա հայտարարել է, որ «կմնա Աբխազիայում և կշարունակի աշխատել»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աբխազիայի նախագահը չի ստորագրել ներդրումների մասին ռուս–աբխազական համաձայնության վերաբերյալ օրինագիծը հետ կանչելու մասին փաստաթուղթը, որն էր ցույցերի և դժգոհության առիթ էր դարձել։
Ընդդիմության ներկայացուցիչները դադարեցրել են բանակցությունները հանրապետության իշխանությունների հետ։
Ընդդիմությանն ու հասարակական կազմակերպություններին միավորող Համակարգող խորհուրդը կոչ է արել Աբխազիայի քաղաքացիներին հանրահավաքի դուրս գալ խորհրդարանի շենքի մոտ։
«Մեր խնդիրն է հասնել Բժանիայի հրաժարականին և կայունացնել քաղաքական իրավիճակը երկրում»,–ասվում է ուղերձում։
Ընդդիմության առաջնորդները պնդում են, որ «բողոքն ուղղված չէ ՌԴ դեմ», այլ ուղղված է «օլիգարխների դեմ՝ ինչպես ռուսաստանցի, այնպես էլ՝ աբխազ», գրում է BBC-ն։
Ավելի վաղ ցուցարարներն ամբողջությամբ քանդել են խորհրդանի, իսկ այնուհետև՝ նախագահական աշխատակազմի շենքի ցանկապատերը, ամբողջությամբ շրջապատել կառավարական շենքերը, ներխուժել խորհրդարան և մյուս կառավարական շենքեր։ Մարդկանց քանակը գնալով ավելացել է։