19 մայիսի 2009 - 14:38 AMT
Աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցների թիվը նվազել է եւս մեկով
Արգենտինայից բացի, որն այսօր հրաժարվել է Երեւանում կայանալիք բռնցքամարտի պատանիների առաջնության մասնակցությունից, նման որոշում է կայացրել նաեւ Թուրքմենստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, Թուրքմենստանը հայտը ներկայացնելուց հետո այդպես էլ ոչ մի բռնցքամարտիկի չհայտագրեց:

Այս պահի դրությամբ, նախկինում հայտ ներկայացրած երկրներից, 2009թ. աշխարհի առաջնությանը մասնակցելուց հրաժարվել են Մեքսիկայի, Ուելսի, Արգենտինայի ու Թուրքմենստանի հավաքականները:

Արդյունքում մասնակից երկրների թիվը նվազեց հասնելով 49-ի: