19 մայիսի 2009 - 18:41 AMT
Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա: Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջիի խոսքով, ռուսական կառավարության ղեկավարը երկիր կժամանի թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Այցի ընթացքում կքննարկվեն էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր: Այդ մասին հաղորդում է թուրքական Zaman թերթը: