3 դեկտեմբերի 2024 - 18:08 AMT
Նախարար․ 13,000 սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է՝ արտոնությունները չեն գործի

ԱԺ հերթական նստաշրջանում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեԼ Է 2025 թվականի բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը։ Նա ասել է որ տնտեսական աճը կանխատեսվում է 5․1 տոկոս։

Նախարարը նաև ասել է, որ հարկային բեռը չեն բարձրանում, վարչարարությունն են բարելավում և որոշ արտոնություններ են վերացնում, գրում է «Առավոտը»։

«Ներկայացված նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է, այսինքն՝ այն արտոնություններից, որոնք օգտվում էին այդ սուբյեկտները, այլևւս չեն օգտվելու»,-ասել է նախարարը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե հարկային օրենսգրքում փոփոխությունների արդյունքում քանի՞ տնտեսվարողի հարկային բեռը կկրճատվի, և քանիսի դեպքում՝ կավելանա։