19 մայիսի 2009 - 23:56 AMT
Տիգրան Սարգսյանը եւ Բակո Սահակյանը քննարկել են տնտեսական բարեփոխումների իրականացման գործընթացը
ՀՀ վարչապետը կարեւորել է ՀՀ-ԼՂՀ համագործակցությունը եւ ֆինանսատնտեսական ճգնաժամիմեղման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների կատարած քայլերը:
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԼՂՀ-ում ընթացող տնտեսական բարեփոխումների վերաբերյալ:
ԼՂՀ նախագահը նշել է, որ հայաստանցի գործընկերների աջակցությամբ համատեղ ծրագրերի կազմակերպումը ձեւավորել է արդյունավետ գործակցություն եւ արձանագրել շոշափելի արդյունքներ:
Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: