20 մայիսի 2009 - 00:01 AMT
«ՀայՌուսգազարդը» քննարկել է 2009թ. ֆինանսատնտեսական գործունեության ծրագրի նախագիծը
Մայիսի 18-ին եւ 19-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության եւ Տնօրենների խորհրդի հերթական նիստերը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Նիստի ընթացքում Տնօրենների խորհրդին եւ վարչությանն է ներկայացվել ընկերության 2008թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:

Քննարկվել են նաեւ մի շարք նախագծեր` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2009 թվականի ֆինանսատնտեսական գործունեության, ընթացիկ տարում նախատեսվող գազաէներգետիկ նախագծերի, գազի համակարգի վերականգնման ու զարգացման վերաբերյալ:
Տնօրենների խորհուրդը քննարկել է նաեւ ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր եւ ընդունել համապատասխան որոշումներ:

Խորհրդի կողմից հաստատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգը, որոշակիացվել անցկացման ժամկետը: