20 մայիսի 2009 - 02:24 AMT
Կալիֆորնիայում տեղի կունենա Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված փառատոն
Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Քեվին դե Լեոնը միացել է նահանգի այլ պաշտոնատար անձանց ցուցակին եւ Լոս-Ալջելեսի քաղխորհրդի նախագահին, ովքեր պաշտպանում են Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվան նվիրված ամենամյա IV փառատոնի անցկացման գաղափարը: Փառատոնը տեղի կունենա մայիսի 23-ին Little Armenia թաղամասում: Փառատոնին հրավիրվածների ցուցակում ընդգրկված են Վեհաժողովի անդամներ Փոլ Քրեքորյանը եւ Մայք Ֆեյերը, ով հանդիսավորությամբ կբացի Little Armenia Freeway ցուցանակը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պաշտոնատար անձանց, որվքեր աջակցել են այդ միջոցառման անցկացմանը», - հայտարարել է փառատոնի կազմակերպչական կոմիտեի նախագահ Դրո Չեքիջյանը:

Little Armenia թաղամասում ամենամյա հայկական փառատոնը խոշորագույն միջոցառումներից մեկն է , եւ այն կազմակերպում է Armenian Independence Day փառատոնային կոմիտեն: Փառատոնը նվիրված է 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 91-րդ տարեդարձին: