11 հունիսի 2002 - 23:06 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱՀԿ -Ի ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԸ
Այդ մասին այսօր հայտնել է առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը` ելույթ ունենալով Երեւանում ընթացող գինեգործության Միջազգային համաժողովում: Նրա խոսքերով` Հայաստանի ԱՀԿ-ում ընդգրկվելը մի քանի ամիսների հարց է: Միեւնույն ժամանակ մինչեւ այժմ չի լուծվել գյուղատնտեսության զարգացման պետական խթանման հարցը, որը ԱՀԿ-ի պահանջով պետք է համապատասխանի միջազգային պրակտիկային: Խոսքը գնում է գյուղատնտեսությանը վերաբերող պետական նպաստների հարկային արտոնությունների փոփոխման մասին: Ինչպես նշել է Տիգրան Դավթյանը, նպաստային ծավալները ամբողջությամբ փոխհատուցում են այժմ հատկացվող հարկային արտոնությունները: Սակայն անցումը նպաստային համակարգին կտեւի մոտ չորսից-վեց տարի եւ այժմ ճշգրտվում են այդ ժամկետները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: